«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին գրել է, որ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ: Եւ այդ օպերացիան հասցրել է դժգոհություններ հարուցել, քանի որ տեղի-անտեղի ՀՀ ոստիկանները թակում են մարդկանց դռները, բերման ենթարկում երբեմն այնպիսի մարդկանց, որոնքչեն կարող կապված լինել նման արարքների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ոստիկանությանում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են` ինչ վարկած ունեն, ինչին ի պատասխան շատերը հայտնել են, թե չգիտեն՝ ինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին եւ գուցե կատարվածը 10-15 տարի առաջվա վրեժխնդրության, հիշաչարության դրսեւորո՞ւմ է: Ամեն դեպքում, քրեական տարրերից մի քանիսն էլ հետաքքրքրվել են՝ արդյո՞ք սպանությունն արդեն բացահայտված է, բայց լռում են, որպեսզի «օրենքով գողերը» հաշվեհարդար չտեսնեն մարդասպանի կամ պատվիրատուի հետ»:
Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում