«Противно». Զարուհի Նաշխքարյանը` Նախշուն Տավարացյանի ելույթի ժամանակ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, թեժ է անցել: Նախ «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դատավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել եւ նիստը դռնփակ է անցկացվել եւ այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել եւ վերջիններս միմյանց հետ զրուցելուց դժգոհում էին, թե իրենց վեթթինգի ենթարկողները պետք է հենց իրենք վեթթինգի ենթարկվեն:

Ինչեւէ, առաջինը հայտնի դարձավ Նախշուն Տավարացյանի անունը եւ նրա երդման ելույթի ժամանակ դատավոր Զարուհի Նաշխքարյանը դուրս եկավ սենյակից, դուռը շրխկացնելով նետեց՝ «Противно»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչու, ինչից է դժգոհ, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր պահվածքի պատճառները:

Հավելենք, որ բացի Տավարացյանից ԲԴԽ անդամներ դարձան Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը»:

Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս