«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո չի ներկայանում խորհրդարան եւ չի մասնակցում խորհրդարանական աշխատանքին: Բայց դրա փոխարեն, ակտիվորեն մասնակցում է խորհրդարանի կողմից կազմակերպվող գործուղումներին:
Մասնավորապես՝ Ուրիխանյանը մասնակցել է հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային աշխատանքներին: Փաստորեն, աշխատանքային լիազորությունները դադարեցվել են միայն Հայաստանում, բայց ոչ երկրի սահմաններից դուրս»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում