Ում է սպանել «Տրամվի պարկի» «Կոլեն», և ով է վենդետա իրականացրել. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևանում կրակոցներ էին հնչել: Ի սկզբանե տեղեկություններ եղան այն մասին, որ կրակոցներն ուղղված են եղել 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանի դեմ, ով հանդիսանում է «Սուրմալու» տոնավաճառի բաժնետերերից մեկը: Նրա հայրը՝ Մարտին Հովհաննիսյանը, տարիներ առաջ է հրազենի գործադրմամբ սպանվել և ավելի շատ հայտնի էր «Տրամվի պարկի» «Կոլե» մականվամբ։

Պարզվել էր, որ հրազենային վնասվածքները Ֆելիքս Հովհաննիսյանը ստացել է կենտրոն վարչական շրջանի Բրյուսովի 72/2 հասցեի հյուրասենյակում:

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, թե Ֆ. Հովհաննիսյանն այցելել է նշված հասցե և հյուրասենյակում, մի քանի ականատեսների ներկայությամբ, իր մոտ եղած ատրճանակով կրակել է իր վրա:

Մինչ իրավապահները կպարզեն դեպքի բազմակողմանի հանգամանքները, ArmLur.am-ն ուսումնասիրեց Հովհաննիսյանի ընտանիքի պատմությունը և մի քանի դրվագ առանձնացրեց:

Օդում կախված լուրերի համաձայն՝ տարիներ առաջ քրեական անցյալով հայտնի Հայկ Իսրայելյանի հայրը՝ Աղվան Իսրայելյանը, հրազենի գործադրմամբ սպանել է Ֆելիքս Հովհաննիսյանի հորը՝ Մարտին Հովհաննիսյանին:

Իսկ սպանությունը հետագայում վրեժխնդրություն է որակվել: Բանն այն է, որ Իսրայելյանների ընտանիքի մեկ այլ զավակի՝ Հայկ Իսրայելյանի եղբորը, ըստ նույն լուրերի, սպանել էր «Տրամվի պարկի» «Կոլե» անունով հայտնի Մարտին Հովհաննիսյանը:

Փաստորեն, այս սպանություններին հաջորդեց Ֆելիքս Հովհաննիսյանի՝ հրազենային վիրավորում ստանալը:

Թե ինչ կապ ունի ինքնասպանության փորձը վերոնշյալ պատմությունների հետ, ցույց կտա ժամանակը:

Վերջում հավելենք, որ դեռևս չի հրապարակվում ականատես վկաների ինքնությունը: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:




Լրահոս