Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվեց «Սոչի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Սոչիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանի հետ: Ֆուտբոլիստի նախկին ակումբը Լյուքսենբուրգի «Պրոգրես»-ն էր, որտեղ մեր ֆուտբոլիստը 47 խաղում դարձել է 40 գոլի հեղինակ:

Հավելենք, որ ռուսական ակումբը ձեռք է բերել նաեւ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ֆյոդր Կուդրյաշովի տրանսֆերը:

«Սոչին» մեկնարկող մրցաշրջանում կխաղա Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս