Ինչ կարգավիճակ է սպասվում ոստիկանությանն ու ԱԱԾ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության օրակարգում ընդգրկված է եղել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչպես հայտնի է, ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հանել վարչապետին կից կառույց լինելուց, քանի որ այդպես քաղաքականացվում է: Եվ, ահա, երեկ կառավարության եզրակացությունը եղել է նախագծերում, սակայն դասված է եղել չզեկուցվողների շարքին, եւ նիստի ընթացքում առհասարակ դրան որեւէ արձագանք չի եղել: Նկատենք, որ մինչ այդ նախագիծն արդեն բացասական եզրակացություն էր ստացել նաեւ կառավարական կոմիտեում: Եվ հետաքրքիր են նաեւ կառավարության եզրակացության մեջ տեղ գտած ձեւակերպումները:

Չնայած որ ընդդիմադիր խմբակցությունը կարծում է` հենց այսպես են ուժային կառույցները կառուցված, գործադիրը հակառակ տեսակետն է արտահայտում, թե հենց նախարարներ լինելով են նրանք դառնալու քաղաքական պաշտոններ:

«Հիշյալ ծառայությունները՝ ի դեմս իրենց ղեկավարների, չեն կարող ու չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, նրանք պետք է զերծ մնան քաղաքական զարգացումներից եւ, անկախ քաղաքական իրավիճակից, անաչառորեն կատարեն իրենց առջեւ դրված խնդիրները եւ գործառույթները», – նշված է եզրակացության մեջ: Միեւնույն ժամանակ կառավարությունը պատրաստ է քննարկել ոստիկանության պետի եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոններին ներկայացվող պահանջների վերանայման հարցը:




Լրահոս