Ե՞րբ Հայկ Մարությանը կհրաժարվի «Սանիթեքից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո իր համար թիվ 1 խնդիրը դարձրել է աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության հետ պայմանագիրը լուծարելը: Բայց պայմանագիրն այնպիսի կետերով է կնքվել, որ քաղաքապետարանը կարող է լրջագույն դժվարություններ ունենալ պայմանագրի խզման կամ միակողմանի դադարեցման դեպքում:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` քաղաքապետն անգամ այս խնդրով դիմել է բազմաթիվ իրավաբաննների, պրոֆեսորների, փաստաբանների եւ տարբեր ծառայությունների ներկայացուցիչների, որպեսզի օգնեն իրեն «ազատվել» «Սանիթեքից»:

Ինչպես երեւում է, առայժմ իր համար ցանկալի արդյունք դեռ չի գրանցել, բայց մեզ հայտնի դարձավ, որ գտնվել են որոշ լուծումներ: Եւ, այսպիսով, չի բացառվում, որ առաջիկայում քաղաքապետարանը հայտարարի «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը լուծելու մասին:




Լրահոս