Սա արտակարգ իրավիճակ էր, և մենք կարող էինք այս իրավիճակում լուծում գտնել. Նաիրա Նահապետյանը` վթարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետությունում արտառոց իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որէներգետիկ համակարգի վթարի պատճառով հանրապետությունով մեկ եղել են էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ: Անջատված էին Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի (ՋԷԿ) եւ Հրազդանի 5-րդ բլոկը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ վթար կա, ապա մի քանի ժամ հետո տեղեկացրեց, թե վթարի պահին 830 մգվտ պահանջարկի դեպքում էլ. էներգիայի արտադրությունը ընկել է մինչեւ 287 մգվտ կամ պահանջարկի 35%-ը: Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվել է 587 մգվտ. էլ. էներգիա, որը կազմում է պահանջարկի մոտ 70%-ը։ Այնուհետեւ հայտարարեց, թե «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկընույնպես վերագործարկվեց:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի հետ` պարզելու համար` որքանով էին իրենք պատրաստ նման խափանման ժամանակ օգնության հասնել:

-Տիկի՛ն Նահապետյան, նախօրեին Հայաստանի Հանրապետությունում, կարծես թե,խուճապային իրավիճակ էր. անջատվել էին Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնը եւ «Հրազդանի» 5-րդ բլոկը:Արդյոք ՀԷԿ-երը կկարողանայի՞ն այդ իրավիճակում ինչ-որ դերակատարում ունենալ` օգնելով ապահովել էներգիայով:

-Հիմա Հայաստանում իրականացվում է ոռոգում, այժմ աշխատում են ոռոգման սեզոնի ՀԷԿ-երը, իսկազատ գետերի վրայի ՀԷԿ-երը կանգնած են: Ընդհանրապես, ՀՀ-ի հիդրոէլեկտրոկայանները աշխատում են ըստ սեզոնի, այսինքն` երբ որ ՀՀ-ում սկսվում է ոռոգման սեզոնը, միանում են այն ՀԷԿ-երը, որոնք աշխատում են այդ սեզոնին ջրամբարների տակ, որի միջոցով իրականացվում է ոռոգումը:

Իսկ երբ մեզ մոտ վերջանում են ոռոգման աշխատանքները, արդեն սկսում են աշխատել այն ՀԷԿ-երը, որոնք որ աշխատում են ազատ հոսքի վրա, այսինքն` գետերի վրա. ոռոգման վրա աշխատող ՀԷԿ-երի քանակությունը քիչ է: Մենք այդ իրավիճկաում կարող էինք ոռոգման քանակը մի քիչ դադարեցնելու մի քանի օրովմտցնեինք այն ՀԷԿ-երը, որոնք աշխատում են ազատ հոսքերով:

Սա արտակարգ իրավիճակ էր, եւ մենք կարող էինք այս իրավիճակում լուծում գտնել, բայց կարողացան արագ կարգավորել «Հրազդանի» 5-րդ բլոկի շահագործումը: Եթե սա երկար տեւեր, կարծում եմ` այն ՀԷԿ-երը որոնքոր աշխատում ենոչ ոռոգման սեզոնին, մենք կկարողանայինքբալանսը բերել հասցնել սպառման տոկոսին: Մենք կաշխատեինք միասին, բայց քանի որոռոգումը եւս մեծ դեր ունի Հայաստանի գյուղատնտեսության համար, այն երկար չէր կարող տեւել, մենք այդ առումով եւսկորցնելու բան ունենք:

Այսինքն` մերօգնությունըկլիներ ժամանակավոր, մինչեւ հարցին լուծումկտրվեր: Ու շատ լավ էր, որ այդ կարգավորումները եղան շատ արագ:

-Այսինքն`եթե մի քանի օրտեւերէներգետիկ համակարգի վթարը, Դուք ինչ-որ միջոց արդեն նախատեսե՞լ էիք իրավիճակին լուծում տալու համար, թե՞ հնարավոր չէր ՀՀ ամբողջ տարածքը էներգիայով ապահովել:

-Հիմա շատ լավ աշխատում է Սեւան-Հրազդան կասկադը, որն օգնում է իրավիճակին, մեզ համար, իհարկե, ամենակարեւորը ատոմակայանի ճիշտ շահագործումն ու վերագործարկումն է: Ատոմակայանը մեր սպառման 35-40 տոկոսն է ապահովում, իսկփոքրՀԷԿ-երը 15 տոկոսն են: Ես միշտ այդ թեզըտարել եմ, բարձրաձայնել եմ, որ փոքր ՀԷԿ-երը ողնաշարն է էներգետիկայի, մենքպետք է կարողանանք միշտ այն զարգացնել:

Այն մերռեսուրսն է, այն ո՛չ կապված է Իրանի գազի հետ, ո՛չ էլ դրսի հետ է կապված, հիդրոկայանները պետք է շատ ակտիվ ունենան իրենց դերակատարումը մեր էներգոհամակարգի մեջ: Ատոմակայանի վերազինումն էլ սեպտեմբերին կավարտվի, ես կարծում եմ, ու դա շատ մեծ դերակատարում կունենա: Իսկ եթե կլինեն նման ճգնաժամային իրավիճակներ, ապա ՀԷԿ-երը կմտնեին ցանցի մեջ ու կաշխատեին, իսկ քանի որ հարցին արագ լուծումտրվեց, մենք սիստեմայի մեջ չենք մտել:

Հայաստանի համար շատ կարեւոր է նաեւ ոռոգումը, բայց մենք բավականին կկարողանայինք օգնեինք այն իրավիճակին, որը ստեղծվել էր Հայաստանում: Մենք այժմ արդեն հասել ենք մոտ 17-18 տոկոս սպառման քանակության, դրանից ավել տալիս են արդեն մեծ հիդրոէլեկտրոկայանները: ՀՀ-ում գործող 200 ՀԷԿ կա, արդեն մոտենում ենք մոտ մեկ միլիարդ կիլովատ/ժամ արտադրանքի:

Կրկնում եմ` մենք պատրաստ էինք միավորվել, ամբողջ միությունը պատրաստ սպասում էր. որ վայրկյանին կլիներ հրահանգը, մենք կիմանայինք ու կաշխատեինք այդ ցանցի մեջ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս