Երեկկառավարության նիստում պարզ դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը քննություն է սկսել` պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի նախօրեի խափանման պատճառները: «Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խոր ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի եւ գնահատական տրվի, թե միտում եղել է, չի եղել, կան մեղավորներ, ցուցաբերվել է անգործություն, թե ոչ: Արդյունքների մասին կզեկուցեմ», – կառավարության նիստումնշել էր Արթուր Վանեցյանը: Ընդ որում, ՀՀ Նիկոլ Փաշինյանն իրհերթին հայտարարեց, որ խափանման պատճառների վարկածները երկուսն են, արտաքին եւ ներքին պատճառ չկա:
Սակայն սա էլեկտրաէներգետիկ համակարգի խափանման պատճառները պարզող միակ խումբըչիլինելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` կազմված էներգետիկոլորտի փորձագետներից եւ պատասխանատուներից, որը գլխավորելու է փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հայտնեց, որ աշխատանքային խումբըպետք է քննի վթարի պատճառները եւ նաեւ այն վնասները, որոնք եղել են այդքան ժամանակ հոսանք չլինելու պատճառով: Արմինե Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, թե այս պահին որեւէ բան պարզ չէ, ժամկետներ առկա չեն նաեւ աշխատանքային խմբի ուսումնասիրման համար, եւ միայն այդ ամենից հետո պարզ կլինեն բոլոր հարցերի պատասխանները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկություն կա, որքան հնարավոր է արագ, կազմակերպել այդ աշխատանքները եւ ներկայացնել արդյունքները:
Ինչպես հայտնի է, երեկ Հայաստանի որոշ մարզերում ու Երեւանում հոսանքազրկումներ եւ հոսանքի տատանումներ տեղի ունեցան, որի պատճառը վթարն էր, եւ դրա հետեւանքով սկզբում անջատվել էր «Հրազդանի» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետեւ«Երեւանի» ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ, ինչն էլ հանգեցրել է նման իրավիճակի:
Եվ մինչ աշխատանքային խմբերն ուսումնասիրություններ են կատարում, իրենց վարկածներն են առաջ քաշում նաեւ փորձագետներ: Օրինակ`էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը եւս այդ խափանումների հարցում ներքին պատճառներ չիտեսնում, իսկորպես արտաքին պատճառներ նշեց երկուսը` մեղադրելով նախկին կառավարություններին մեր էներգետիկ համակարգը այլ երկրներին հանձնելու համար:
«Առերեւույթ ամենահավանական պատճառն իրանական էներգոհամակարգից հաճախականային տատանման ալիքի տարածումն է հայկական էներգոհամակարգում, որը բերեցորոշ ավտոմատների աղճատմանը Հայաստանում», – նշեց նա: Մասնագետի համար զարմանալի էր մետրոպոլիտենի աշխատանքի խափանման փաստը:
«Զարմանալի է, թե ինչու սնուցման ռեզերվային համակարգերը չգործեցին: Պետք է դադարը շատ կարճատեւ լիներ, մետրոն առաջին դասի սպառիչ է, եւ նա պետք է այդպես չընկներ անջատումների տակ: Սա մտածելու տեղիք է տալիս», – հավելեց նա:
էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ժամանակին Հայաստանը հետեւողական չեղավ Իրան-Հայաստան կապը ապահովելու, այսպես կոչված, հաստատուն հոսանքի կամրջակի միջոցով: «Դա հիմնական սխալներից մեկն էր, որը ժամանակին Հայաստանը չարեց եւ ստիպված եղավ գնալ այդ քայլին, քանի որ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ:
Հայաստանը վճռական չեղավ այդ տեխնոլոգիական լուծման վրա պնդելու ուղղությամբ: Եվ կա երկրորդ պատճառ, որ 2005-2006 թվականներից Թուրքիան Արեւելքի եւ ԱՄՆ-ի օժանդակությամբ իրականացնում էր Հայաստանի էլեկտրաէներգետիկ բլոկադայի քաղաքականություն, որով Հայաստանը մեկուսացվում էր տարածաշրջանային էլեկտրական ցանցի հետ հուսալի զուգահեռ աշխատանքից: Ահա այս պատճառների կոմբինացիան է բերել այդ վթարին», – նշեց նա:
Մարջանյանի խոսքով` հետագայում վթարներից խուսափելու համար պետք է հասկանալ, որ խնդիրները պետք է լուծվեն երկարաժամկետ քաղաքականության մտքով, հետեւողական լինել ռազմավարությունը զարգացնելու ուղղությամբ, այլ ոչ թե տրվել արտաքին ուժերի ճնշմանը: Դիտարկմանը` եթե ներքին պատճառներ չկան, ապա պատասխանատուներ եւս, Մարջանյանը նկատեց.
«Պատասխանատուն Հայաստանի նախորդ 8 կառավարություններն են եւ Հայաստանի այն վճիռ կայացնող օղակները, ովքեր Հայաստանի էլեկտրաէներգետիկ զարգացման ռազմավարությունը տվել էին այլ ուժերին: Մեծ հաշվով, դրությունն այնպիսին է, ինչպիսին ներկայացրեցի, եւ ներքին պատճառներ, ամեն դեպքում, չկան»:
Վերջում նկատենք,որ,որպես այդպիսին, բնակիչների համար փոխհատուցման մեխանիզմներ չկան: Նախօրեի վթարից, իհարկե, կան նաեւ քաղաքացիներ, որոնք վնասներ են կրել, սակայն գործուն մեխանիզմներ չկան: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վնաս կրած քաղաքացիները պետք է դիմումներ ներկայացնեն ՀԷՑ, բայց թե ինչ ընթացակարգ կլինի եւ ինչորոշում, ոչ ոք չի կարող ասել:
Նաիրա Հովհաննիսյան