
Ինչպես հայտնի է, Դատավորների ընդհանուր ժողովը երեկ թեժ ու լարված է անցել: «Ժողովուրդ» օրաթերթին ներսումտիրող իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, լարվածությունը հիմնականում եղել է Նախշուն Տավարացյանի ընտրության մասով: Եվ դատավորները նկատել են, որ դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավականին լարված է եղել Նախշուն Տավարացյանի ընտրության մասով: Բանն այն է, որ եթե չլիներ Նախշուն Տավարացյանը, ապա հենց Սիմիզար Հովսեփյանը շանսեր ուներ դառնալու ԲԴԽ անդամ:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբ Նախշուն Տավարացյանը երդում չի տվել, Սիմիզար Հովսեփյանը հրապարակավ ասել է, որ նա թույլ է տվել հանցավոր անփութություն: Հավելենք, որ ընտրված ԲԴԽ անդամների անունները դատավորներին հայտարարել է դատավոր Դավիթ Հարությունյանը, որը պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (հայտնի է Կրակեմ Հրաչ անունով) որդին է:
Առավել մանրրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան