Այս տարվա 5 ամիսների արդյունքներով` ինքնաթիռով Հայաստան ավելի շատ թվով ուղեւոր է ժամանել, քան մեկնել. մի ցուցանիշ, որը տեւական ժամանակ ՀՀ-ում չէր արձանագրվում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-մայիս ամիսներին մեկնել է 489 հազար 557, իսկ ժամանել` 492 հազար 63 ուղեւոր:
Ասել է թե` այս օդանավակայանով ուղեւորափոխադրումների դրական հաշվեկշիռը կազմել է 2506 հոգի:
Որոշ մասնագետների համոզմամբ` ժամանողների թիվը դեռ կաճի՝ պայմանավորված է Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես կասեցնելու հետ։ Իսկ, ահա, «Շիրակ» օդանավակայանով պատկերն այլ է. այս օդանավակայանով մեկնել է 28 հազար 720, իսկ ժամանել` 28 հազար 281 ուղեւոր: Այսինքն` հինգ ամիսների ընթացքում այս օդանավակայանով 439 ուղեւոր մեկնել է եւ չի վերադարձել: Իսկ, ընդհանուր առմամբ, օդային ճանապարհով ուղեւորափոխադրումների դրական մնացորդը կազմել է 2506 հազար քաղաքացի: