ՀՀ քրեակատարողական ծառայության արդեն նախկին պետ Արտյոմ Մխոյանի դրամական միջոցները կազմում են 4 մլն 650 հազար դրամ, 34 հազար դոլար, 9000 եվրո եւ 1.5 մլն ռուսական ռուբլի: Մխոյանը որպես եկամուտ անցած տարեվերջին հայտարարգրել է աշխատավարձը, որը ամսական կազմել է 480 հազար դրամ:
Ստացված փոխառությունները, վարկերը կազմել են 16 մլն դրամ եւ 2000 դոլար: Ի դեպ, պաշտոնը ստանձնելու հայտարարգրում նշված է, որ Մխոյանը բնակարան չունի, ընդամենը արռտադրական նշանակության մեկ շինություն եւ Kia Sorento 3.8 մակնիշի ավտոմեքենա:
Իսկ ահա կնոջ` Աննա Ավդալյանի դրամական միջոցները 2018-ի տարեվերջին կազմել են 1.5 մլն դրամ, 25 հազար դոլար, 1.1 մլն ռուսական ռուբլի: Համաձայնեք, որ խիստ զարմանալի են ՔԿՀ նախկին պետի կնոջ դրամական միջոցներն այն դեպքում, երբ տարեկան եկամուտը գոյացել է միայն ստացած «նվերից»`415 հազար ռուսական ռուբլիից: