
Թուրքիայի քաղաքացին Իզմիրի դատական հայց է ներկայացրել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» վերնագրով գրքի հեղինակի՝ Դենիս Դղայսբուշի և խմբագրի` Էմրե Աքարի դեմ:
Շան Բինգյոլը պնդել է, թե գրքում առկա են «Հայոց ցեղասպանության մասին պնդումներ»:
Բինգյոլի ներկայացրած հայցի մեջ նշվում է.
«Գրքում մեր երկիրը և ազգային արժեքները նսեմացնող արտահայտություններ կան: Պահանջում եմ, որպեսզի անհրաժեշտ իրավական գործընթաց սկսվի»: