Ինչում են մեղադրվում ՀՀ ՊՆ փոխգնդապետն ու էլեկտրիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ՀՀ ՊՆ 42285 զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով փոխգնդապետ, զորամասի հարակից տարածքում գտնվող`իր կողմից վարձակալած արագ սննդի կետի էլեկտրասնուցման մի մասը չվճարելու նպատակով, նույն զորամասի կոմունալ շահագործման ծառայության էլեկտրիկ Գրիշա Սարգսյանի օժանդակությամբ, զորամասի էլեկտրական սնուցման հաշվիչին միացված մալուխից, ապօրինի լարանցման միջոցով էլեկտրաէներգիա են սնուցել արագ սննդի կետ և մինչև 2018թ. օգոստոսի 01-ը շահագործել այն անձնական նպատակներով, որը նյութական ծանր հետևանքներ է առաջացրել` ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառել է 1.383.752 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ զորամասի էլեկտրիկ Գրիշա Սարգսյանին: Ըստ այդմ՝ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 42285 զորամասի էլեկտրիկ, բանվոր ծառայող, նույն զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ՝ փոխգնդապետ Տիգրան Գևորգյանից տեղեկանալով, որ նա ցանկանում է զորամասին սնուցող էլեկտրասնուցման արկղում առկա հաշվիչին միացված մալուխից հաղորդալարի միջոցով էլեկտրաէներգիա անցկացնել զորամասի հարակից տարածքում գտնվող իր վարձակալած արագ սննդի կետ, օգնել է նրան եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառել 1.383.752 ՀՀ դրամի գույքային վնաս:




Լրահոս