Հուլիսի 10-ին գրել էինք, որ Նոր-Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ: «Ժողովուրդ» օրաթերթին իրավապահների կողմից քրեական հեղինակություններին բերման ենթարկելու եւ նրանց խոստովանությունների մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որհուլիսի 2-ի գիշերըՆորՆորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: Դեպքիցհետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղՆորՆորքիիր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում: Նրանց է մոտենումսեւհագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ:
2 հոգին անմիջապես փախնում են, իսկմյուս երկուսը, որոնցից մեկը հենց Անդրանիկ Հարությունյանն է, ըստ ամենայնի, մտնումեն բակի տաղավարի սեղանի տակ: Տեսանյութում նկատվում է, որ Անդրանիկ Հարությունյանի վրա կրակող անձը նրա հետխոսում է եւ, ըստ էության, ինչ-որ պահանջներ է ներկայացնում, որից հետո Անդրանիկ Հարությունյանի եւ նրա վրա զենքով հարձակվող անձի միջեւսկսվում է կռիվ: Երրորդ անձն այդ ընթացքում հասցնում է սեղանի տակից փախչել:
Վազում է նաեւ Անդրանիկ Հարությունյանը, որպեսզի հեռանա իր վրա մի անգամ արդեն անհաջող կրակած անձից, սակայն փորձերը կրակոցներից փախչելու ապարդյուն են լինում: Ի վերջո, հանցագործին հաջողվում է սպանել Ադրանիկ Հարությունյանին: Ընդ որում` սպանողը բաց դեմքով էր:
Այս կրակոցներից հետո իրավապահները, քրեական հեղինակություններին բերման ենթարկելով, փորձել են պարզել օրենքով գողի սպանության հանգամանքները, մասնավորապես, թե որքանով է դա կապված սպանվածի քրեական կյանքի հետ:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել քրեական հեղինակություններին բերման ենթարկելու գործընթացից եւ թե ինչ են նրանք հայտնել ՀՀ ոստիկանության Քրեական գլխավոր վարչությունում:
Պարզվում է՝ քրեական հեղինակությունները իրավապահներին հայտնել են, որ«օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին սպանելը իրենցկողմից անսպասելի է եղել,իրենք ամեն ինչ կարող էին պատկերացնել, բայց չէին կարող սպասել նման բան, որ Անդիկին կխփեին: Ուստի շատերն իրավապահներինհայտնել են, որ այս դեպքը բացահայտելը իրենց համար եւս հույժ կարեւոր է:
Մեզ հասած լուրերի համաձայն` ՀՀ ոստիկանությունում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են, թե ինչ վարկած ունեն նրանք կատարվածի մասով, ինչին ի պատասխան` քրեական հեղինակություններն իրավապահներին հայտնել են, որ չեն կարող ասել, թե կոնկրետինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին: Բանն այն է, որ վերջին շրջանում Անդիկն առանձնապես լարված հարաբերություններ չի ունեցել որեւէ խմբի, խմբավորման կամ քրեական աշխարհի որեւէ ներկայացուցչի հետ:
Դրա համար էլ շատ քրեական տարրեր ոստիկաններին ասել են, որ հնարավոր է՝ պատճառները տարիների պատմություն ունենան եւ, օրինակ,10-15 տարի առաջվա հարցերը այսօրվա սպանության դրդած լինեն` վրեժխնդրության, հիշաչարության եւ այլ դրսեւորումներով:
Քրեական աշխարհի շատ ներկայացուցիչներ իրավապահներին պատմել են Անդրանիկ Հարությունյանի մարդկային հատկանիշների մասին`նշելով, որ նա հանգիստ բնավորության տեր անձնավորություն էր եւ կոնֆլիկտչսիրող անձ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բավականին ուշագրավ զրույցներ են նաեւ եղել իրավապահների հետ: Մասնավորապես, մի քանիսը ՀՀ ոստիկաններին ասել են, որ միգուցե սպանությունը բացահայտվել է, բայց այն թաքցնում են, որպեսզի «օրենքով գողերը» հաշվեհարդար չտեսնեն մարդասպանի հետ, եւ ընդգծել են, որիրենքիրենցկողմից ամեն ինչ անում են, որ պարզվի, թե ով է սպանության պատվիրատուն:
Ի դեպ, վերջիններսիրավապահներին հայտնել են, որ կասկածներ ունեն, թե Անդրանիկ Հարությունյանին սպանողը Հայաստանից չի եղել, օտարազգի է եղել, բայց դա չի նշանակում, որ պատվիրատուն եւս չի կարող Հայաստանից լինել:
Մի խոսքով, շարունակվում է սպանության բացահայտմանն ուղղված ջանքեր գործադրվել, սակայն շոշափելի արդյունքներ դեռ չունենք:
Քնար Մանուկյան