Ինչ է պատմել իրավապահներին ողբերգական վթարի գործով կալանավորված վարորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է հուլիսի 6-ին Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա ողբերգական ավթովթարի` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կալանավորվել է
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բախվել էին «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով հրդեհ էր բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում: Այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վերջինիս 7 ուղեւորները մահացել էին, մյուսները, տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում):

Ողբերգական այս դեպքից հետո մի շարք հարցեր մնում են անպատասխան. ի վերջո, ինչի՞ց է առաջացել հրդեհը, արդյոք մարդատար մեքենան անսա՞րք վիճակում է եղել, որն էլ հրդեհի պատճառ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահների համար գործի քննությունը բավականին բարդացել է, քանի որ մեքենան ամբողջությամբ մոխրացած է:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց հարցի պատասխանը ստանալ, որտեղից հայտնեցին, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական, ինչպես նաեւ դատահրդեհատեխնիկական եւ դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն:

Այսինքն՝ փորձաքննության եզրակացությունից հետո շատ հարցեր կստանան իրենց պատասխանները, սակայն մինչ այդ իրավապահներն արդեն կալանավորեցին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին:

Չնայած նրան, որ Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ի վիճակի չի եղել ցուցմունք տալու սակայն նա իր մտերիմների շրջապատում, ինչպես նաեւ իրավապահներին բանավոր կերպով ասել է, որ ինքը չի զգացել , թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել եւ հայտնել է, որ ինքի դիտավորյալ որեւէ բան չի արել:

Քնար Մանուկյան




Լրահոս