ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Հայաստանում բենզինը թանկ գնով վաճառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բենզինը շարունակում է թանկ գնով վաճառվել: Այս մասին են վկայում նաեւ պաշտոնական տվյալները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի` 0.8 եւ դիզելային վառելիքի` 0.1 տոկոս գնաճ: Ի դեպ, այսօր մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը հանրապետության բենզալցակայաններում վաճառվում է 430 դրամով, իսկ պրեմիումը` 450 դրամով: Մինչդեռ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ապրիլին ունեցել է 410, իսկ մայիսին`420 դրամ արժեք: Այսինքն` վերջին ամիսների ընթացքում այն թանկացել է 10-20 դրամով:

Բայց մյուս կողմից`այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գինը 4.2 տոկոսով նվազել է:

Եւ չնայած սրան` դիզելային վառելիքն է նույն ժամանակահատվածում թանկացել`1.8 տոկոսով: Իսկ ահա նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ դիզելային վառելիքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 2 տոկոս: Ի դեպ, այսօր դիզելային վառելիքի մեկ լիտրը վաճառվում է 470 դրամով: Ինչը բնականաբար բացասաբար է անդրադարձել գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կիրառվում է հողագործական աշխատանքների ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ




Լրահոս