Ինչպես հայտնի է, հուլիսի 11-ին Դատավորների ժողովն ընտրում էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի նստավայր էին ներկայացել մոտ 190 դատավոր, որոնք ընտրեցին ԲԴԽ անդամ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ նշված դատարանում ուժեղացված հսկողություն է իրականացվել: Այլ դատարաններից դատական կարգադրիչներ էին եկել՝ հայտնելով, որ պետք է ուժեղացված հսկողություն անել, քանի որ դատական համակարգի զգալի մասը գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի նստավայրում: