Արարատի մարզի Սիս համայնքի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկեց։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։


Նախարարը գրել է.
«Սիս համայնքի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկեց».
Նա նաեւ լուսանկարներ է հրապարակել։

Ավելի վաղ վարչապետը Սիս համայնքի բնակիչներին խոստացել էր վերանորոգել տեղի ավտոճանապարհը:
Հիշեցնենք, որ Սիս համայնքի երեխաները վերջերս «Ազատության» հետ զրույցում բողոքել էին, որ վարչապետը խոստացավ եւ «գլխառադ» արեց։























