Հուլիսի 10-ին գրել էինք, որ Նոր-Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ: «Ժողովուրդ» օրաթերթին իրավապահների կողմից քրեական հեղինակություններին բերման ենթարկելու եւ նրանց խոստովանությունների մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Այս գործընթացի շրջանակներում իրավապահ մարմինները խուզարկություն են կատարել «օրենքով գողերի» տներում: Արդյունքում, բնակարաններից իրավապահները հայտնաբերել են զենքեր, որոնք, պարզվել են, օրինական են: Ասել է թե՝ բացի օրինական զենքերից այլ բան չեն հայտնաբերել:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: