Քիչ առաջ կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հաստատեց «Ատլետիկոյից» 120մլն եվրոյի դիմաց Անտուան Գրիզմանին ձեռք բերելու մասին: Ինչպես տեղեկացնում են իսպանական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, մադրիդցիները այդ տրանսֆերը անօրինական են համարում:
Նրանք ֆրանսիացու տրանսֆերի համար պահանջում են 200մլն եվրո` պատճառաբանելով, որ մինչեւ ֆուտբոլիստի հրաժարագնի նվազելը կատալոնացիները սկսել էին բանակցել նրա հետ եւ հստակեցնել պայմանագրի կետերը:
«Ատլետիկոն» այս հարցով կդիմի դատարան:
Հիշեցնենք, որ Գրիզմանի հրաժարագինը նվազել էր հուլիսի 1-ին` 200 մլն եվրոյից դառնալով 120 մլն եվրո:
Էդմոն Մարտիրոսյան