Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե փողոցային առևտուրը կանխարգելելու նպատակով կատարվող շրջայցերը շարունակվում են և մանրամասներ ներկայացրեց հետագա անելիքներից:
«Իրականում վիճակը վատացել էր: Հիմնականում խնդիրները լուծված չեն, մենք սպասում ենք մի քանի օրենքների բացերի լրացմանը», – նշեց նա:
Մնացականյանի խոսքով, իրավիճակը վատ է նաեւ փողոցում վաճառվող իրերի սանիտարական իրավիճակի առումով: «Բնականաբար մենք հասկանում ենք իրենց, այնպես չէ, որ դեմ ենք լինի առևտուր, այլ դեմ ենք, որ լինի անորակ: Մենք հանդիպեցինք՝ մի եղբայրը շուն է սիրում, մյուսը կողքին բամբակ էր վաճառում», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան