
ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ խորհրդի արտահերթ նիստը։
Խորհրդի որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» որոշման մեջ:
«Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում ինձ կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
Գործընկերոջս բեղմնավոր աշխատանք եմ մաղթում մեր պետության համար խորհրդարանական դիվանագիտության այս կարևոր միջազգային հարթակում։