Հայաստանի հավաքականը ունի պաշտպանողական լավ մեխանիզմ եւ հարձակվողական հետաքրքիր մտքեր. Սանտի Դենիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սանտի Դենիան կիսվել է իր տպավորություններով վաղը կայանալիք Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ.

«Մեր նպատակը միայն Եվրոպայի չեմպիոն դառնալն է: Գիտակցում ենք, որ երկար ճանապարհ է մեզ սպասվում եւ պետք է քրտնաջան աշխատենք արդյունք գրանցելու համար: Մենք այժմ միայն մտածում ենք Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին: Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականի այս տարվա բոլոր հանդիպումները եւ կարող եմ ասել, որ ուժեղ թիմ է` պաշտպանողական լավ մեխանիզմով եւ հարձակվողական հետաքրքիր մտքերով: Այստեղ է նաեւ Խինես Մելենդեսը, ով եղել է իմ ուսուցիչը եւ մարզիչը:

Նա իհարկե ահռելի աշխատանք է կատարում եւ դեռ հաջողություններ կունենա այստեղ:Իհարկե ինչ-որ չափով անհանգստանում ենք, որովհետեւ Խինեսը գիտի ամեն գաղտնիք, ինչ առնչվում է Իսպանիայի հավաքականի հետ:

Այս մրցաշարը մեծ փորձություն է երիտասարդների համար, քանի որ նրանք հնարավորություն են ստանում խաղալու տարբեր խաղաոճեր ունեցող թիմերի դեմ: Սա նաեւ մեծ փորձ է, որը կարող են օգտագործել հետագայում»:

Հավելենք, որ Հայաստան-Իսպանիա հանդիպումը կկայանա վաղը `հուլիսի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում:
Հավելենք նաեւ ոչ ԵՎՐՈ-2019-ի տոմսերը վաճառքում են եւ արժեն 200-ից 500 ՀՀ դրամ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս