Փարիզում տեղի ունեցած «սև բաճկոնների» բողոքի ցույցի 37 մասնակիցներ բերման են ենթարկվել, հայտնում է Euronews-ը։ Մոտ 700 միգրանտ ցուցարարներ զբաղեցրել էին Փարիզի պանթեոնի շենքը և պահանջում էին ճանաչել իրենց կարգավիճակը։
Վարչապետին ուղղված բաց նամակում նրանք նշում են, որ այլևս իմաստ չեն տեսնում շփվելու Ներքին գործերի նախարարության և ՏԻՄ-երի հետ։
Մինչ ցուցարարները զբաղեցրել էին պանթեոնի շենքը, նրանց կողմնակիցները հավաքվել էին փողոցում։ Ցուցարարներին դուրս են բերել շենքից ետին մուտքով, փողոցում հավաքվածների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել։