Իտալիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարմինե Նունցիատան ԵՎՐՈ-2019-ի խմբային փուլի Պորտուգալիայի դեմ խաղից առաջ լրագրողների հետ զրույցում խոսել այդ խաղի,ինչպես նաեւ մրցաշարից իր սպասելիքների մասին. «Մենք ընդգրկված ենք շատ բարդ խմբում ,որովհետեւ այստեղ են մրցաշարի ֆավորիտներից երկուսը: Իհարկե, չենք մոռանում Հայաստանի մասին, քանի որ նրանք կարող են անակնկալ մատուցել: Ֆուտբոլը լի է այդպիսի հանդիպումներով,այնպես, որ պետք է Հայաստանի դեմ խաղանք նույն վճռականությամբ ինչպես, որ Իսպանիայի եւ Պորտուգալիայի հետ:
Ամեն ինչ կանենք մրցաշարի հերոսները դառնալու համար: Ցանկանում ենք ինչքան հնարավոր է հեռու գնալ այս մրցաշարում: Այս մրցաշարը շատ կարեւոր է երիտասարդների համար փորձ ձեռք բերելու տեսանկյունից»,- ասել է Կարմինե Նունցիատան:
Էդմոն Մարտիրոսյան