Եթե 4-րդ փոխարինման օրենքը մնար ուժի մեջ, ապա Հայաստանի առաջնությունը կկորցներ պրոֆեսիոնալ կարգավիճակը. ՀՖՖ մամուլի պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 2019-2020թթ. առաջնությունից սկսած չի գործելու 4-րդ փոխարինման իրավունքը,որը մինչ այս թույլատրվում էր, եթե խաղադաշտ մտնող ֆուտբոլիստի տարիքը չէր գերազանցում 18-ը: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում խոսել էր նաեւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանը, ով այդ օրենքը անիմաստ էր համարել,ասելով, որ երիտասարդ ֆուտբոլիստներին Բարձրագույն խմբում խաղադաշտ են դուրս բերում միայն ժամանակ ձգելու համար:

Մամուլի ասուլիսի ժամանակ այս թեմային անդրադարձավ նաեւ ՀՖՖ Մամուլի ծառայության պետ Հայկ Կարապետյանը. «Եթե այդ օրենքը չհանվեր ապա Հայաստանի առաջնությունը կզրկվեր պրոֆեսիոնալ կարգավիճակից: Այստեղ կային նաեւ ՈՒԵՖԱ-ի պահանջները: Միայն սիրողական առաջնություններում է թույլատրվում կատարել 4 կամ ավելի փոխարինում»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս