Արդեն մեկնարկել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգան:
Առաջին տուրում «Ուրալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը, տանը ընդունել էր ՈՒՖԱ-ին: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:2:
Վարազդատ Հարոյանը մասնակեց խաղին:
Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ալեքսանդր Կարապետյանը, նորամուտը նշեց «Սոչիի» կազմում: Սակայն նրա թիմը պարտություն կրեց «Սպարտակից» նվազագույն հաշվով: Հայ ֆուտբոլիստը փոխարինման մտավ խաղի 58-րդ րոպեին:
Էդմոն Մարտիրոսյան