![](https://armlur.am/wp-content/uploads/2019/07/67207167_484197779067285_6863021760896303104_n-1.jpg)
ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը Սևանի ճահճացած հատվածից ջրիմուռների և ջրի փորձանմուշ են վերցրել, որը լրացուցիչ լաբորատոր փորձաքննության են ուղարկելու Վրաստան: Այս մասին գրառում է կատարել Նաիրա Զոհրաբյանը։
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Այս պահին Սևանում ենք եւ Սևանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության:
Մեկ բան հստակ է. Սևանի հարցը ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով:
Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կքննարկենք ստեղծված արտակարգ իրավիճակն ու կփորձենք գտնել լուծումներ։ Լալահառաչ ելույթներով հարցեր չեն լուծվելու։ Գործ անել է պետք։
Սևանը հիվանդ է»: