
հուլիսի 14-ին, ժամը 13:09-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայի կցորդն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա.Ա.) կցորդն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Ինժեներական տեխնիկայի և փրկարարների օգնությամբ կցորդն ամրացվել է բեռնատարին: