Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության A խմբի Հայաստան-Իսպանիա խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է խաղի մասին.
«Մենք ունեցանք երկու գոլային պահ, որոնցից մեկում կարողացանք գոլ խփել: Մարզումների ժամանակ աշխատել էինք ստանդարտների վրա եւ խաղարկումները լավ էին ստացվում: Մենք պարտվեցինք անհատական պայքարներում, որը մեր տղաները չպետք է թույլ տային: Տղաներին հնարավոր է, որ խանգարեց չափից մեծ ցանկությունը: Իսպանացիները շատ արագ էին եւ մենք չկարողացանք փակել նրանց: Անկյունայինից գոլը բաց թողեցինք անուշադրության պատճառով: Այդ գոտիում պետք է ֆուտբոլիստ լիներ, սակայն բաց թողեղինք դիրքը, որի համար էլ պատժվեցինք: Մենք չկաչողաղանք խաղալ առաջին համարով, որովհետեւ անդադար գնդակ էինք կորցնում, որն էլ ստիպեց խաղալ երկրորդ համարով եւ երկար փոխանցեւմներով: Սակայն պետք է ընդգծել նաեւ, որ հավաքականը անցած տարվա համեմատ շատ է աճել: Տղաները արդեն կարողանում են գել խփել Իսպանիայի նման հավաքականին: Մեզ շատ խանգարեց փորձի ու վստահության պակասը,որը կունենանք ժամանակի ընթացքում: Վիճակահանությունչց առաջ էլ եմ ասել հիմա էլ կկրկնեմ, որ ըստ ինձ մրցաշարի ֆավորիտը Իսպանիայի ընտրանին է»,-ասել է Ոսկանյանը:
Մեր հավաքականի մարզիչը խոսեց նաեւ Արմեն Հովհաննիսյանին եզրում օգտագործելու մասին եւ նշեց, որ ցանկանում էր Գերման Կուրբաշյանին եւ Արմանին միասին տեսնել խաղադաշտում, որովհետեւ նրանք ֆիզիկապես ուժեղ են: Մարզչի խոսքերով Արմենը փոխարինվեց երկրորդ խաղեկասում, որովհետեւ այդքան էլ լավ չէր զգում իրեն:
Հավելենք նաեւ, որ Արթուր Ոսկանյանը «խառը գոտում» լրագրողբերի հետ զրույցում նշեց, որ պետք է մոռանան այս պարտությունը եւ շարժվեն առաջ. «Սա ֆուտբոլ է, այստեղ ամեն բան պատահում է: Պետք է նայել առաջ դեռ երկու հանդիպում ունենք անցկացնելու»: Հիշեցնենք, որ մեր հավաքականի հաջորդ մրցակիցը Իտալիայի հավաքականն է լինելու:
Էդմոն Մարտիրոսյան