Հուլիսի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքում՝ մոտ 1000 քմ, 1000 քմ, 200 քմ, 500 քմ, 400 քմ խոտածածկ տարածք,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1500 քմ, Օշական գյուղում՝ մոտ 2 հա,
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ մոտ 400 քմ,
Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում՝ մոտ 3000 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 1.5 հա, Բերքանուշ գյուղում՝ մոտ 2 հա, Դարակերտ գյուղում՝ մոտ 300 քմ, Ոսկետափ գյուղում՝ մոտ 2 հա,
Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ մոտ 700 քմ, Մրգաշեն գյուղում՝ 3 հա,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1000 քմ, Այգեկ գյուղում՝ մոտ 1 հա, Մուսալեռ գյուղում՝ մոտ 800 քմ, Ակնալիճ գյուղում՝ մոտ 1000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: