Հուլիսի 14-ին, ժամը 13:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:01-ին, մարվել՝ 14:03-ին:
Խոհանոցում գազի բալոնից (3 կգ) տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով ջերմահարվել է դուռը և լվացքի մեքենան։