
Սևանա լճի լողափերի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին: Տնտեսվարողները բողոքում են, որ լճի կանաչման մասին լուրերից հետո այնտեղ հանգստացող քաղաքացիների թիվը կտրուկ նվազել է:
Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպումներ պետական պաշտոնյաների հետ, ուզում են, որ վերջիններս հայտարարեն ջրի անվտանգ լինելու մասին:
Ակցիայի ընթացքում պարբերաբար բախումներ են լինում քաղաքացիների և վարորդների միջև, ովքեր ուզում են անցնել ճանապարհով:
Այս պահին դեպքի վայրում են Սասուն Միքայելյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: