ՀԱՀ-ումամփոփվեցին Beeline-ի աջակցությամբ կազմակերպած «Տվյալագիտության ամառային դպրոցի» արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Beeline-ի աջակցությամբ կազմակերպված Տվյալագիտության ամառային դպրոցն ավարտվեց՝ նախագծերի մրցույթում հաղթող թիմերի պարգևատրմամբ:

Տվյալագիտության ամառային դպրոցը Հայաստանում առաջին նմանատիպմիջոցառումն էր, որը հնարավորություն տվեց ամենատարբեր ոլորտների մասնագետներին ծանոթանալ տվյալագիտության հիմունքներին, առաջնային գործիքներին և տեխնոլոգիաներին և, օգտագործելով նոր ստացած գիտելիքները՝ իրագործել իրական տվյալներով նախագծեր:

Նախագծերը վերաբերում են տվյալագիտության կիրառման տարբեր ոլորտներին՝ թղթադրամի ավտոմատ ճանաչում, աշխատակիցների շարժի կանխատեսում, արվեստի նմուշների վերլուծություն, դեղամիջոցների անվան որոնումների վերլուծություն, քաղցկեղի բուժման լավագույն ծրագրի վերհանում, տուրիստական հաստատությունների մեծածավալ վերլուծություն, և այլն: Տվյալագիտության ամառային դպրոցի ուսանողներն այս խնդիրների լուծումները նախագծել են մեծ տվյալների բազաների և ժամանակակից մեքենայական ուսուցման ալգորիթմական մեթոդներով:

Մասնակցող 14 խմբերն իրենց թիմային նախագծերը ներկայացրել են հեղինակավոր ժյուրիի դատին և ընտրվել են առավել ազդեցություն, բարդ տեխնիկական լուծում և լավագույն գործառնական հատկանիշներ ունեցող նախագծերը:

Հաղթող ճանաչվել են. 1-ին տեղ՝RecommenderSystemwithLightFM նախագիծը, որը ապրանքներ ու ծառայություններ է խորհուրդ տալիս, 2-րդ տեղ՝EmployeeChurnPrediction նախագիծը, որը կանխատեսում է ընկերություննլքելուն հակված աշխատակիցներին: Երրորդ տեղում է TripAdvisorհարթակում առկա տվյալների կլաստերային և սենտիմենտ վերլուծություն կատարող նախագիծը: Ամառային դպրոցի հովանավորներ Beeline-ի և ամառային դպրոցի մյուս գործընկեր Webbfontain-ի կողմից հաղթող թիմերը արժանացան դրամական պարգևների:

«Ես Կարին Մարկիդեսն եմ՝ ՀԱՀ նախագահը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին աջակցության համար: Տվյալագիտության ամառային դպրոցը շատ կարևոր նախաձեռնություն է: Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու տեսական և գործառնական գիտելիքներ, ինչպես նաև միավորվելու և համատեղ աշխատելու: Մենք հուսով ենք, որ ապագայում ևս կշարունակվի այս համագործակցությունը ակադեմիկ հատվածի և արդյունաբերության միջև», – ասաց ՀԱՀ նախագահ, դոկտոր Կարին Մարկիդեսը:

«Մենք՝ որպես ՏՏ ընկերություն շատ լավ ենք հասկանում տվյալագիտությանկարևորությունն ու անհրաժեշտությունը և ուրախ ենք տեսնել մասնակիցների հիանալի արդյունքները: Նման պրակտիկ դասընթացները շատ լավ միջոց են աշխատաշուկայի պահանջարկն լրացնելու մասնագետներով: Վստահ եմ, որ այս նախագծի մասնակիցները շուտով իրենց ներդրումը կունենան Հայաստանի տեխնոլոգիական զարգացման մեջ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է Հայաստանի և ոլորտի համար: Ներկայումս տվյալագետներնամենապահանջված մասնագետներից են աշխարհում և այդ պահանջարկի աճն արդեն անխուսափելի է: Խթանելով ոլորտի զարգացումը կարևոր քայլ է ՀԱՀ կողմից»,- նշել է ամառային դպրոցի դասախոսներից Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնական Հարություն Շահումյանը:

ՀԱՀ-ի կողմից կազմակերպած Տվյալագիտության ամառային դպրոցի շրջանակում հուլիսի 1-ից 14-ը ավելի քան 70 մասնակիցներ՝ ուսանողներ, գործող մասնագետներ, նրանք ովքեր անցնում են մասնագիտական փոփոխության միոջով, կատարեցին հետաքրքիր ճամփորդություն այն թեմաներով և ուղղություններով, որտեղ տվյալագիտությունն առավել մեծ ազդեցություն ունի:




Լրահոս