Ինչու են լռում իմքայլականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենետիկի հանձնաժողովի աղմկահարույց արձանագրությունը, որը վերաբերում է դատական համակարգին, վեթթինգին ու Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությանն իսկապես կոշտ և համապարփակ ապտակ էր ՀՀ  իրավապահ համակարգին:

Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովը ողջամիտ չի համարել ՍԴ «դատավոր»-«անդամ» բառախաղը և գործող դատավորների համընդհանուր վեթթինգը ո’չ անհրաժեշտ և ո’չ էլ օգտակար է գնահատել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ Ազգային ժողովի Պետական-իրավական հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանից, Սերգեյ Ատոմյանից, Նիկոլայ Բաղդասարյանից, Սիսակ Գաբրիելյանից, Արթուր Դավթյանից, Վահագն Հովակիմյանից և Սուրեն Գրիգորյանից: Սակայն նրանք կամ չցանկացան պարզաբանել կամ պարզապես չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն, օրինակ, ասաց, որ այս պահին հանգստի է մեկնել, չի տիրապետում տեղեկատվությանը և ոչինչ չի կարող ասել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս