Ինչու Դավիթ Սանասարյանն ազատման դիմում չի գրում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները։ Ինքը` Սանասարյանը եւս աշխատանքից ազատման դիմում չի գրում, ու հարցը առկախված է մնացել: Արդյոք պատճառն ա՞յն է, որ իր այդ քայլով Սանասարյանը հնարավորություն չի տալիս որեւէ մեկին նշանակվելու ՊՎԾ պետի պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Դավիթ Սանասարյանը նշեց. «Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ. կոռուպցիան արմատախիլ անելու խոստումս ուժի մեջ է, որը կարող եմ անել այլ կարգավիճակներով եւս, բայց լինելով ՊՎԾ ղեկավար` այն ավելի արագ կստացվի, քանի որ օրենսդիրը լայն լիազորություններ է սահմանել ինչպես կոռուպցիայի դեմ պայքարելու, այնպես էլ պետական մարմինների գործունեության օրինականության եւ արդյունվետության բարձրացման գործում»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս