ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում «Սանիթեք»-ում, և ինչու է ընկերությունը կրճատում ծախսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի աղբահանությամբ իբր զբաղվող «Սանիթեք» ընկերությունում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն այս օրերին լծված է ծախսերը կրճատելու գործընթացին: Պարզվում է` երեկոյան ժամերին ընկերության ղեկավարությունն իր վարձակալած մեքենաներով մաքրուհիներին տուն է տեղափոխել:

Բայց մեզ հայտնի դարձավ, որ վերջերս ընկերության ղեկավարությունը մաքրուհիների խմբապետերին (բրիգադիրներին) պարտադրել է իրենց սեփական միջոցներով տուն ճանապարհել, ինչի դիմաց նրանց վճարում են չնչին գումարմեքենան գազով կամ բենզինով լիցքավորելու համար: Սակայն խմբապետերը խիստ դժգոհ են ստացած գումարի չափից եւ «սիմպատիայով» են առաջնորդվում`ում ուզում են, տուն են տանում,իսկ մյուսները ստիպված սեփական միջոցներով են տուն գնում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սանիթեք», սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Բացի այս, մաքրուհիները մտադիր են իրենց աշխատանքային պայմանագիրը լուծարել «Սանիթեք»-ի հետ եւ աշխատանքի տեղավորվել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում: Ավելին, «Սանիթեք»-ի մաքրուհիները օրեր առաջ հանդիպել են հիմնարկի ղեկավարության հետ եւ քննարկել աշխատանքային պայմանները: Պարզվում է` նրանց խոստացել են ամսական 10 հազար քմ տարածք մաքրելու համար վճարել 130 հազար դրամ: Նրանք կվճարվեն նաեւ հանգստյան օրերին եւ գիշերային ժամերին աշխատելու դիմաց:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս