Արագածոտնի մարզի Զովասար համայնքի ղեկավարը հայտնվել է մեղադրյալի աթոռին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Զովասար համայնքի ղեկավար Կիրակոս Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2005թ.-ի սեպտեմբեր ամսից հանդիսանալով Արագածոտնի մարզի Զովասար համայնքի ղեկավարը, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, պատշաճ հսկողություն չի իրականացրել համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող Բուղութլու կոչվող տեղամասում ավազի պաշարով հաստատված հողամասի օգտագործման նկատմամբ, ինչի արդյունքում նշված տեղամասից ավազ բեռնելու ժամանակ` 2018թ.-ի հոկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ռ. Ավոյանը մնացել է փլուզված ավազի շերտի տակ եւ մահացել է:
Համայնքի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: