
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության առաջիկա նիստում կներկայացնի 2008 թվականի մարտի 1-2 Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և մի քանի այլ պայմաններ հաստատելու մասին որոշման նախագիծը:
Ըստ այդմ՝ ակնկալվում է ամբողջացնել 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրմանն առնչվող հարաբերությունները կանոնավորող օրենսդրությունը: