ԲԴԽ-ում նիստ են հրավիրել. պահանջում են դադարեցնել Նախշուն Տավարացյանի լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի Ժողովուրդ, ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորև)։

Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում անդրադարձել էր Բարձրագույն դատական խորհրդում ստեղծված իրավիճակին:

Մասնավորապես,  Բարձրագույն դատական խորհրդի անդամների շուրջ առաջացած տարաձայնությունները չեն դադարում: Երեկ ԲԴԽ-ումնիստ է հրավիրվել, եւ ԲԴԽ գիտնական անդամները բարձրացրել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հարցը:

Հիշեցնեք, որ հուլիսի 11-ին դատավորներիժողովից եւ ԲԴԽ անդամ Նաշխուն Տավարացյանի` երդում տալուց հետոկրքերըչեն հանդարտվում: Բանն այն է, որ դատավոր Տավարացյանը 2018 թվականին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել էր, իսկ, ահա,իր հրաժարականի դիմումը ԲԴԽ-ն չէր ընդունել` ասելով, որ նա չի երդվել, ուստի ԲԴԽ անդամ չի համարվել, հետեւաբար դիմումը չեն կարող ընդունել: Եվ, ահա, 9 ամիս անց Տավարացյանը երդվեց եւ դարձավ ԲԴ անդամ, ինչն էլ դատական համակարգում դատավորներից ոմանց դժգոհության պատճառ դարձավ:

Այսպիսով, երեկ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ԲԴԽ նիստի ժամանակ ԲԴԽ գիտնական անդամները` Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը, բարձրացրել են Նախշուն Տավարացյանի հարցը: Նրանք ասել են, որ 2018 թվականի նոյեմբերին Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, իսկ ԲԴԽ-ն էլ նրանց պատասխանել է, որտիկին Տավարացյանը չի երդվել եւ ուստի ԲԴԽ անդամի պաշտոնին չի նշանակվել, կերդվի,որիցհետոնոր կհամարի պաշտոնը ստանձնած:
Գիտնականներն ասել են, որ պատրաստվում են հուլիսի 15-ի օրակարգում ներառել Նախշուն Տավարացյանի` դեռեւս 2018 թվականի հրաժարականի դիմումի հարցը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Նախշուն Տավարացյանը առարկել է այդ հարցի հետ կապված` հայտարարելով. «Եթե Դուք պատրաստվում եք 2018 թվականի դիմումը հուլիսի 15-ի Բարձրագույն դատական խորհրդում օրակարգ մտցնել, 9 ամիս հետո քննարկել, ապա նախ Դուք պարտավոր էիք այդ ժամանակ եռօրյա ժամկետում ինձ կանչել ԲԴԽ, իմ դիմումը քննարկել, եւ այս հարցերը կփակվեր, եւ այս անհաջող իրավիճակը չէր առաջանա: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Նախշուն Տավարացյանը հայտարարել է.«Եթե որոշել եք հիմա քննարկել, ապա քննարկեք, բայց Ձեզ պետք է ասեմ, որ ես, դատական օրենսգրքի համաձայն, իմ պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականի հուլիսի 11-ին, դարձել եմ լիարժեք ԲԴԽ անդամ եւ ընդհանուր ժողովում հանդիսավոր պայմաններում երդում եմ տվել: Ես երդում տալուց հետո Ձեզ հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, հետաքրքիր է` Դուքինչ դիմում եք ուզում քննարկել»:

Մեզ հասած լուրերի համաձայն` Նախշուն Տավարացյանի այս խոսքերիցհետո ԲԴԽ գիտնականներն ասել են , որ ԲԴԽ-ի լեգիտիմության հարցն են բարձրացնում:

Այսպիսով, հուլիսի 15-ին ԲԴԽ անդամները կքննարկեն Նախշուն Տավարացյանի լեգիտիմության հարցը, իսկ թե ինչորոշում կկայացնեն, դժվար է ասել. սպասենք զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս