
Չելյաբինսկում հավանություն են տվել առաջին հայկական եկեղեցու կառուցմանը։ Այն կկառուցվի Կուրչատովի շրջանի Բեյվելի փողոցում։ Թույտվությունը ստորագրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Նատալյա Կոտովան, տեղեկացնում է «Չելյաբինսկ օնլայն»-ը։
Փաստաթուղթը հրապարակվել է Չելյաբինսկի վարչակազմի պաշտոնական կայքում։
Եկեղեցու զբաղեցնելիք մակերեսը 315 քառակուսի մետր է։ Այն կունենա երկու գմբեթ եւ կկրի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը։ Հաշվարկված է 200-300 մարդու համար։