ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
«Մամուլից ծանոթացա Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի հետ կապված խնդրին:
Դիմել եմ ԿԲ նախագահին խնդրանքով՝ ներկայացնելու իրավիճակի մանրամասն նկարագիրը, որից հետո կփորձեմ զբաղվել հարցի լուծմամբ:
Միեւնույն ժամանակ, խնդրել եմ միջնորդել բանկին, զերծ մնալ պատկերասրահի տարածքից վտարման որեւէ գործողություն իրականացնելուց՝ հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ ամբողջական քննարկելու եւ արդյունավետ լուծում տալու նպատակով»: