Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշ­խանության ներսում բավականին լուրջ է դրված Սևանա լճից ջրառ կատարելու հար­ցը: Ինչպես հայտնի է, Սևանը էկոլոգիա­կան լուրջ խնդիրների առաջ է կանգնած, մասնագետների դիտարկմամբ՝ դա կապ­ված է մեծ ծավալի ամենամյա ջրառի և ձկան պաշարների սպառման հետ:

Ինչքան էլ մասնագետները պնդում են, որ ջրառը կհանգեցնի լճի վերջնական ճահճացմանը և կունենա անդառնալի հետևանքներ, այնու­ամենայնիվ, քաղաքական որոշում կա այս տարի ևս ջրառ կատարել Արարատյան դաշտում և մերձակա բնակավայրերում ոռոգում կազմակերպելու, ինչպես նաև ՀԷԿ- երի բնականոն աշխատանքը ապահովելու համար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 




Լրահոս