Նախիջևանից հակառակորդը հուլիսի 11-ից սկսած կրակում է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
«Ելփին գյուղի հատվածում տեղի ունեցած կրակոցները եղել են ո’չ ինտենսիվ և ո’չ մեծ տրամաչափի: Գյուղի բնակիչներից տուժել է մեկ բնակիչ, որի տան կտուրը վնասել է ընդամենը մեկ փամփուշտ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: