Արցախի Հանրապետությունում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները մեծ աժիոտաժ է առաջացրել ԼՂՀ-ում: Ըստ մեր տեղեկությունների` սեպտեմբերի 8-ին տեղի են ունենալու Արցախի ՏԻՄընտրությունները, իսկ արդեն ապրիլին նախատեսված են խորհրդարանական եւ նախագահի ընտրությունները, որտեղի կունենաննույնօրը:
Մեր տեղեկություններով` սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններից թեժ կլինեն Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, քանի որ արդեն Արցախում շարջանառվում են տարբեր ուժերի մասնկացություն ընտրություններին, որոնք ունեն իրենց թեկնածուները: Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այլեւս չի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ արգելվում է նաեւ օրենքով:
Ս. Գրիգորյանն արդեն երկու անգամ ընտրվել է Ստեփանակերտի քաղաքապետ ու այդ պաշտոնին է դեռեւս 2011 թվականից: Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն` քաղաքապետի ընտրություններին հնարավոր է իրենց թեկնածուներն առաջադրեն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ու արտախորհրդարանական ուժերը: Արցախի Հանրապետության խորհրդարանական եւ նախագահական ընտրություններիհետ կապված լարվածությունն ավելի էուժեղանալու, քանի որ այս օրերին Արցախում լուրջխմորումներ են ընթանում: Բանն այն է, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմի կողմից սկսված ստորագրահավաքը ավարտվելու է հուլիսի 18-ին, որիցհետո այն կուղարկվի ԿԸՀ, ու մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է որոշում կայացվի հարցը խորհրդարան ուղարկելու վերաբերյալ:Ու թե ինչորոշում կկայացվի խորհրդարանում, դա բոլորին անհանգստացնում է, քանի որ Արցախի իշխանություններն այդքան էլ հակված չեն, որ համապետական ընտրություններին մասնակցի Սամվել Բաբայանը:
Մեր տեղեկությունների համաձայն` արդեն հստակեցում կա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի` նախագահական ընտրություններին մասնակցելու հարցով.Դ.Բաբայանը նպատակ ունի առաջադրել իր թեկնածությունը: Արցախում լավ են վերաբերվում Դ. Բաբայանին, բայց մեզ հետ մասնավոր զրույցներում ԼՂՀ պաշտոնյաները կարծիք հայտնեցին, որ իրենք անհամբեր սպասում են, որ առաջիկայում ավելիհզոր ու հարգված մարդիկ կհայտարարեն նախագահական ընտրություններին մասնկացելու իրենց որոշման մասին: Իսկ մինչ այդ ԼՂՀ-ում պատրաստվում են Ստեփանակերտի քաղաքապետ ընտրել:
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում