ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը հարցի, թե ինչպես կմեկնաբանեք Քոչարյանի այն պնդումը, թե ինքը քաղբանտարկյալ է, վարչապետը պատասխանեց.
Ովքեր ասում են, թե Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ նրանք ասում են, որ ես էսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը մտցնեմ Երևան քաղաք, և ցանկացած ընդդիմադիր դրսևորում ճզմեմ տանկերի տակ: Եթե ես իրավունք չունեմ զինված ուժերի, տանկերի թրթուրների տակ ճզմեմ ցանկացած դիմադրություն, և ոչ ոք չունի այդ իրավունքը, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: