Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան վիրահատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն՝ վիրահատվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար»,- գրել է Դերձյանը:

Նա հայտնել է, որ մյուս տուժածը՝ 16-ամյա աղջիկը ևս շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ «Նա նախորդ շաբաթ հաջողությամբ վիրահատվել է, այս պահին պլանային բուժում է ստանում: Կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Դերձյանը:

Նույն վթարից ևս մեկ տուժած՝ 12-ամյա տղան, հուլիսի 12-ին ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:




Լրահոս