Տավուշի մարզպետի հորդորը զարմացրել է համայնքների ղեկավարներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզխորհրդի վերջին` հուլիսի 11-ի նիստում շատ մասնակիցների զարմացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կողմից մարզի համայնքների ղեկավարներին հղած բարոյախրատական հորդորը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Չոբանյանը, դիմելով համայնքապետերին, մոտավորապես ասել է հետեւյալը. «Ձեր գյուղի բնակիչ երիտասարդը դիմում է բանկի, աննախադեպ մեծ գումարի վարկ է ստանում, դուք այդ երիտասարդի ձեռքը բռնո՞ւմ եք, որ վարկ չվերցնի, երբ խոզերը հիվանդանում են, դրանք բուժելու համար դուք անասնաբույժ բերո՞ւմ եք»:

Ներկաները տարակուսանք են ապրել, որ մարզպետը համայնքների ղեկավարներին ստիպում է անել այն, ինչը նրանց պարտադիր, օրենքով սահմանված լիազորությունների մեջ չի մտնում: Գյուղապետերին տրված իր խորհրդի վերաբերյալ Հ․Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ գյուղապետերը պետք է ոչ միայն վարչական ղեկավար լինեն, այլեւ գյուղացու խորհրդատուն, քանզի Տավուշը գյուղատնտեսական մարզ է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս