Ում օրոք են կատարվել քաղավիացիայի ոլորտի չարաշահումները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում 2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Ըստ այդ ուսումասիրությունների` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնականում պայմանագիր է կնքած եղել մի ՍՊԸ-ի հետ, եւ զարմանալիորեն մշտապես հենց այդ ՍՊԸ-ն է մասնակցել մրցույթներին: ՍՊԸ-ի անունը, սակայն, դատախազությունը չի հայտնում: Ինչպես նշեցինք, խոսքը 2013-2018 թվականների մասին է:

Նշենք, որ 2004 թվականից մինչեւ 2016 թվականը, այսինքն` 12 տարի, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը Արտյոմ Մովսեսյանն էր, իսկ 2016 թվականին նրան փոխարինեց Սերգեյ Ավետիսյանը: Սակայն ստացվում է՝ վերջինիս նշանակումից հետո եւս քաղավիացիայի ոլորտում կոռոպցիոն չարաշահումները չեն վերացել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս